Հետևեք մեզ։

Վրաստանը պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Լիտվայի և Էստոնիայի դեմ

08:27, 16 դեկտեմբեր 2024
Վրաստանը պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Լիտվայի և Էստոնիայի դեմ

Վրաստանի կառավարությունը, ի նշան լիտվացի և էստոնացի ժողովուրդների նկատմամբ հարգանքի, պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Վիլնյուսի և Տալլինի դեմ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Վրացական իշխանություններն իրավունք ունեն և հնարավորություն ունեն ընդդիմանալ Լիտվայի և Էստոնիայի կառավարությունների հակավրացական որոշմանը, սակայն, ելնելով լիտվացի և էստոնացի ժողովրդի նկատմամբ, մենք նպատակահարմար չենք համարում նման քայլի դիմել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Լիտվան ու Էստոնիան որոշել էին պատժամիջոցներ կիրառել Վրաստանի կառավարության 20 ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ։

«Մեր որոշումն է մնալ միակողմանի բարեկամության ռեժիմում երկու պետությունների հետ, որպեսզի վտանգի տակ չդնենք վրաց, էստոնացի և լիտվացի ժողովուրդների ավանդական բարեկամությունը։

Լայնորեն հայտնի է, որ Էստոնիան և Լիտվան այսօր Եվրամիության ամենասահմանափակ ինքնիշխանություն ունեցող երկրներն են, որոնց կառավարությունները գործում են ոչ թե սեփական ժողովրդի շահերից ելնելով, այլ օտարերկրյա վարչակազմերի թելադրանքով»,- ասվում է փաստաթղթում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները