Հետևեք մեզ։

ԱԺ պատգամավորները պարգևատրվել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

08:46, 16 դեկտեմբեր 2024
ԱԺ պատգամավորները պարգևատրվել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ԱԺ պատգամավորները, աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները պարգևատրվել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.

1. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- ասվում է Սիմոնյանի կարգադրության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները