Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը չի հավատում, որ իր օգնական Արմեն Մարկոսյանը կարող է թմրանյութ օգտագործել, ինչի համար էլ նրան այսօր վաղ առավոտյան բերման են ենթարկել ոստիկանություն։ Ավելին, նա վստահ է, որ այս միջադեպը կապված է իր օգնականի ու Համայնքային ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի միջև առկա լարված փոխհարաբերություններով։
«Էդ մարդուն արդեն ամբողջ հանրապետությունը սարքեց «նառկաման», բա որ սուտ լինի, ո՞վ ա պատասխան տալու։ Կամ էդ ձերբակալելու ձևը՝ մարդասպա՞ն ա, առավոտ գիշերով գործի գալուց բերման են ենթարկում»,- 24News-ի հետ զրույցում նշել է Մովսիսյանը։
«Իրենք երկուսն էլ Բյուրական գյուղից են՝ միլպետը ու իմ օգնականը, ու լավ հարաբերությունների մեջ չեն, ու ինչքան գիտեմ՝ միլպետի վերջին օրն ա էսօր», - հավելել է նա։
Մովսիսյանը նաև խոստացել է, որ հետևողական է լինելու, որ «հանկարծ ոչ մի կողմից խոչընդոտներ չլինի արդարադատության իրականացմանը»։ «Ոչ մի նորմալ մարդ չի կարող թմրամիջոցներին նորմալ վերաբերվի։ Բայց ես համարում եմ, որ մի բան էն չի էստեղ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։