Հետևեք մեզ։

Աբովյանի 20-ամյա բնակիչը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է երկու անձի

14:17, 16 դեկտեմբեր 2024
Աբովյանի 20-ամյա բնակիչը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է երկու անձի
Դեկտեմբերի 14-ի ժամը 18-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 21-ամյա երկու երիտասարդ, որոնցից մեկը՝ Բյուրեղավանի, մյուսը՝ Աբովյանի բնակիչ:
 
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները վնասվածքները ստացել են Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 17.50-ի սահմաններում Ռոսիայի փողոցում մի խումբ երիտասարդների միջև անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին դանակահարել է Աբովյան քաղաքի բնակիչ 20-ամյա երիտասարդը: Նա և վիճաբանության մասնակից 20-ամյա մեկ այլ երիտասարդ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Աբովյանի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։

Վերլուծական