Հետևեք մեզ։

Հայկական կողմն ունի 4 վիրավոր. ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակը սահմանագոտում

10:39, 11 մայիս 2023
Հայկական կողմն ունի 4 վիրավոր. ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակը սահմանագոտում

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ  լարվածության նվազումը պահպանվում է:

Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չիսպառնում:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: