Երեկ տեղի ունեցավ «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության տարեվերջյան ամփոփիչ ընթրիքը, որին մասնակցում էր նաև Գագիկ Ծառուկյանը։
Փոխադարձ սիրո, հարգանքի, ջերմության, անսպասելի անակնկալների տեղատարափ էր։ Այս մասին գրել է «Հայաստան -Արցախ» համահայկական երիտասարդական միության նախաձեռնող խմբի նախագահ Լիաննա Մանուկյանը։
«Հուզիչ էր տեսնել երիտասարդների անկեղծ ուրախությունն ու էմոցիաները, երբ պատահաբար հանդիպում էին մարդիկ, ովքեր վերջին անգամ հանդիպել էին Արցախում»,-գրել է Մանուկյանը։