Իրանի խորհրդարանի պատգամավոր Քյամրան Ղազանֆարին ասել է, թե Ադրբեջանի ղեկավարությունը կապ ունի այս տարվա մայիսին տեղի ունեցած ավիավթարի հետ, որի հետևանքով զոհվեցին իրանցի քաղգործիչներ, այդ թվում նախագահ Էբրահիմ Ռաիսին։
Ինչպես հաղորդում է Iran Today TG հեռուստաալիքը, պատգամավորը կասկածի տակ է դրել ուղղաթիռի կործանման պաշտոնական վարկածը։
«Երկրի ներսում տեղին չեն համարում ասել, որ Էբրահիմ Ռաիսին սպանվել է Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից՝ Ալիևի ռեժիմի աջակցությամբ, ուղղաթիռի կործանումը վերագրվում է ինչ-որ ամպի, հավերի ծիծաղը գալիս է։ Այս փաստարկը կաշխատի, որպեսզի խաբեք դպրոցականներին»,- ասել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ ուղղաթիռը, որում եղել է Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը և 6 այլ պաշտոնյաներ, մայիսի 19-ին կործանվել է Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում, ինչի հետևանքով նրանք բոլորը մահացել են։ Ըստ պաշտոնական վարկածի՝ ուղղաթիռի կործանման հիմնական պատճառը տարածաշրջանում գարնանային սեզոնի բարդ բնակլիմայական պայմաններն ու մառախուղի թանձր զանգվածի հանկարծակի հայտնվելն է եղել։ Արդյունքում ինքնաթիռը բախվել է լեռան հետ։ Պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջանի նախագահի հետ սահմանին կայացած հանդիպումից։