Հետևեք մեզ։

Ջեյհուն Բայրամովը Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ քննարկել է խաղաղության օրակարգը

13:06, 16 դեկտեմբեր 2024
Ջեյհուն Բայրամովը Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ քննարկել է խաղաղության օրակարգը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր։

«Գործընկերոջս տեղեկացրել եմ հետպատերազմական տարածաշրջանային վերականգնման և խաղաղության օրակարգի մասին, կայուն խաղաղության գործընթացում գոյություն ունեցող խնդիրների, այդ թվում՝ Հայաստանի զանգվածային ռազմականացման մասին», - X--ի իր պաշտոնական էջում գրել է Բայրամովը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները