Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է հայկական կողմի վրա ուժի և սպառնալիքների միջոցով ճնշում գործադրելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը:
Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմի հերթական սադրանքին։
«Հայկական դիրքերի և վիրավոր զինվորներին տարհանող շտապօգնության մեքենայի գնդակոծումը վկայում է Ադրբեջանի չտարբերակված գործողությունների և բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրելու փորձի մասին», - գրել է Մարուքյանը։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ