Հետևեք մեզ։

Արսեն Թորոսյանի թեկնածությունը առաջադրվել է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

14:31, 16 դեկտեմբեր 2024
Արսեն Թորոսյանի թեկնածությունը առաջադրվել է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արսեն Թորոսյանին»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները