Հետևեք մեզ։

Այրվել է MAN բեռնատար՝ բեռնված 400 պարկ ցեմենտով և 250 փաթեթ ապակեմանրաթելով (լուսանկարներ)

14:47, 16 դեկտեմբեր 2024
Այրվել է MAN բեռնատար՝ բեռնված 400 պարկ ցեմենտով և 250 փաթեթ ապակեմանրաթելով (լուսանկարներ)

Դեկտեմբերի 16-ինժամը 14:46-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի մոտակայքում այրվում է կցորդիչով բեռնատար:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «MAN» մակնիշի բեռնատար՝ բեռնված 400 պարկ ցեմենտով և 250 փաթեթ ապակեմանրաթելով (վարորդ՝ Ա․ Ա․):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 16:26-ին: Այրվել է բեռնատարը․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի կցորդ: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները