Երեկ ու այսօր օրս անցկացրել եմ Արցախի երիտասարդների հետ ու անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ աննկարագրելի ապրումներ եմ ունեցել: Տնից, տեղից, հայրենիքից զրկված այս երիտասարդների մեջ այնքան լույս, կյանք ու հավատ կա, որ քեզ ավելի պարտավորված ես զգում հանուն նրանց շատ ավելին անելու համար: Այս մասին հայտնել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով մասնակցել է «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության տարեվերջյան հանդիպմանը։
«Արցախից մի չքնաղ աղջիկ նվեր էր բերել իր հետ, որից ես ամբողջ մարմնով փշաքաղվել էի: Իր հարսանիքի համար տարոսիկներ պատրաստելու նպատակով Արցախից բերված մի բուռ հողն Անահիտն ինձ նվիրեց, իսկ ես խոստացա, որ իմ տան բակում այդ հողով ծառ ենք տնկելու, իսկ հողի մյուս մասով էլ Շուշիում ենք միասին ծառ տնկելու: Անահիտն այսօր իմ տանն էր ու միասին տնկել ենք մի ծառ, որը խորհրդանշելու է Հայաստանի ու Արցախի միասնությունը և մի օր անպայման Անահիտի պատմական հայրենիքում միասին ծառ տնկելու հավատը: Այդ հավատն աննկարագրելի թանկ է ինձ համար և ես ուժերիս ներածին չափով ամեն ինչ անելու եմ մշտապես այն արդարացնելու և այս լուսավոր երիտասարդների կողքին լինելու համար:
Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի բոլոր երիտասարդներին…»-նշել է Գագիկ Ծառուկյանը։
Այդ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն արցախցի երիտասարդներին ասել է, որ ցանկացած ծրագիր, որը կցանկանան և կասեն, ինքը պատրաստակամ է դա կյանքի կոչել։ ԲՀԿ ղեկավարը նշել է, որ արդյունավետ ծրագրերի իրականացման համար կուսակցական պատկանելիությունը կապ չունի։
Երիտասարդներից մեկը հայտնել է՝ քանի որ «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միությունն ակտիվ գործունեություն է ծավալում, գրասենյակային տարածքի հարց ունեն, արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը տարածք կտրամադրի, ԲՀԿ ղեկավարը պատասխանել է․ «Հենց հիմա»։
Մանրամասները՝ տեսանյութում․