Հետևեք մեզ։

Հայկական կողմը գործողության չի նախապատրաստվում. ՊՆ

10:56, 11 մայիս 2023
Հայկական կողմը գործողության չի նախապատրաստվում. ՊՆ
Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
 
Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է:
 
Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
 
 
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ