Հետևեք մեզ։

Պատրաստվեք Ուկրաինայի հակամարտությանը վերջ տալուն․ Թրամփ

19:19, 16 դեկտեմբեր 2024
Պատրաստվեք Ուկրաինայի հակամարտությանը վերջ տալուն․ Թրամփ

Վլադիմիր Զելենսկին պետք է պատրաստվի Ուկրաինայի հակամարտությանը վերջ տալու պայմանավորվածությանը, ասել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նա պետք է պատրաստվի գործարքին»,- ասել է նա:

Թրամփը նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս ստիպված կլինի գործարք կնքել: Ամերիկացի առաջնորդը ակնկալում է խաղաղության հասնել նախքան իր երդմնակալությունը։

«Ես կփորձեմ դա անել»,- ասել է Թրամփը հակիրճ՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Թրամփը նախկինում շեշտել է, որ Ուկրաինայի ճգնաժամի լուծումը կլինի իր կառավարման առաջնահերթություններից մեկը, սակայն նշել է, որ մտադիր է գործել նախքան պաշտոն ստանձնելը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները