Մոսկվայում պայթյուն է եղել. տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել են ՌԴ ԶՈւ Ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը եւ նրա օգնականը։
Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանք դուրս էին գալիս տնից։ Ամենայն հավանականությամբ, պայթուցիկ սարքը տեղադրված է եղել տան մոտ կայանված սկուտերի վրա։
Պայթյունի հետևանքով քանդվել է տան մուտքի դուռը, կոտրվել են ապակիները։
Վնասվել է նաեւ գեներալի ծառայողական մեքենան։