Ադրբեջանում փաստացի զինծառայության ժամկետի կրճատման հարց այս պահին չի քննարկվում։
Այս մասին հայտնում է երկրի զորահավաքի և զորակոչի պետական ծառայությունը։
Նշվում է, որ բարձրագույն կրթությամբ ժամկետային զինծառայողների համար, ինչպես նախկինում, ակտիվ զինվորական ծառայությունը նախատեսված է 12, իսկ մնացած դեպքերում՝ 18 ամիս ժամկետով։