Հետևեք մեզ։

Կիրիլովը սիստեմատիկ կերպով բացահայտում էր անգլո-սաքսոնների և ՆԱՏՕ-ի սադրանքները. Զախարովա

08:05, 17 դեկտեմբեր 2024
Կիրիլովը սիստեմատիկ կերպով բացահայտում էր անգլո-սաքսոնների և ՆԱՏՕ-ի սադրանքները. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ կապված ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովի մահվան հետ, իր թելեգրամյան ալիքում հիշեցրել է, որ «երկար տարիներ Կիրիլովը բացահայտել է անգլո-սաքսոնների և ՆԱՏՕ-ի սադրանքները»։


«Ռուսաստանի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլլովը երկար տարիներ սիստեմատիկ կերպով, փաստերով, բացահայտում էր անգլո-սաքսոնների հանցագործությունները. Էյմսբերին, Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մահացու գործունեությունը և շատ ավելին:

Նա աշխատում էր անվախ։ Չի թաքնվել մարդկանց թիկունքում։ Նա քայլում էր բաց երեսով։ Հանուն Հայրենիքի, հանուն ճշմարտության։ Օրհնյալ հիշատակ, երկնքի արքայություն»,- գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները