Հետևեք մեզ։

Ադրբեջանի կողմից իրադրության սրման հիմնական նպատակը բանակցային գործընթացը զրոյացանելն է . Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

11:16, 11 մայիս 2023
Ադրբեջանի կողմից իրադրության սրման հիմնական նպատակը բանակցային գործընթացը զրոյացանելն է . Նիկոլ Փաշինյան  (տեսանյութ)

Իրադրության սրման հիմնական նպատակը բանակցային գործընթացը զրոյացանելն է և հետագա բանակցությունների ընթացքը խաթարելը։

Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վաղ առավոտյան Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի հրետակոծությանը։

 

«Բայց սա միակ նպատակը չէ, հաջորդը միջազգային և հայաստանյան հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից շեղելն է, նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության տալ  հինը։ Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է, սեպտեմբերյան ագրեսիան մոռացության տալու փորձ արեցին կեղծ բնապահպաններով Լաչինի միջանցքը փակելու փորձերով, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը մոռացության տալու փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում ՀՀ պետական սահմանը հատելու միջոցով, Տեղի հատվածում սահմանը հատելը մոռացության տալու փորձ արեցին Լաչինում անցակետ դնելով»,-ասաց Փաշինյանը, նշելով,որ ի հեճուկս Ադրբեջանի, այդ հարցերը մնում են հայկական կողմի օրակարգում։

 

Վերլուծական