Կիևի ռեժիմը գործադրում է բոլոր ջանքերը՝ արդարանալու իր արևմտյան տերերի առաջ ճակատում իր անհաջողությունների համար և փորձում է «երկարացնել պատերազմն ու մահը»։ Իսկ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովի դեմ իրականացված ահաբեկչությունը հոգեվարքի ևս մեկ հաստատում է, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Այս ահաբեկչությունը Բանդերայի վարչակարգի հոգեվարքն է, իր վերջին ուժերով նա փորձում է արդարացնել իր անարժեք գոյությունը իր արևմտյան տերերի առաջ, երկարացնել պատերազմն ու մահը, արդարանալ ճակատում ստեղծված աղետալի իրավիճակի համար։ Գիտակցելով իր ռազմական պարտության անխուսափելիությունը՝ նա վախկոտ և ստոր հարձակումներ է իրականացնում խաղաղ քաղաքների վրա: Կիևի ռեժիմի ղեկավարությունն ամբողջությամբ կվճարի գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի մահվան համար»,-գրել է Մեդվեդևը: