Հետևեք մեզ։

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդմնակալության արարողություն

13:25, 17 դեկտեմբեր 2024
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդմնակալության արարողություն

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում դեկտեմբերի 16-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի մասնակցությամբ՝ տեղի է ունեցել դատավորների երդմնակալության արարողություն։ 

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Դավիթ Դաբաղյանը,   

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ՝ Գրիգոր Հարությունյանը, Վիրաբ Վարդանյանը, 

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Գևորգ Մանուկյանը, 

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասու­թյան դատարանի դատավոր՝ Բարսեղ Մուրադյանը, 

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասու­թյան դատարանի դատավոր՝ Արթուր Ոսկանյանը։

Վերլուծական