Էստոնիայի և Լիտվայի իշխանություններին հանձնարարվել է սադրանք կազմակերպել Վրաստանի դեմ, սակայն մենք չենք ենթարկվել սադրանքին։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը մնում է Էստոնիայի և Լիտվայի հետ միակողմանի բարեկամական ռեժիմի մեջ։
«Էստոնիայի և Լիտվայի իշխանություններին հանձնարարվել է սադրանք կազմակերպել Վրաստանի դեմ։ Համապատասխան ուժերը հաշվարկել են, որ մենք սադրանքին ենք հետևելու, բայց սադրանքին չենք հետևել, մնացել ենք միակողմանի ընկերական ռեժիմում։
Անկախ ԱԳ նախարարի հայտարարություններից՝ մենք կպահպանենք միակողմանի բարեկամության ռեժիմը՝ հաշվի առնելով Վրաստանի և Էստոնիայի և Լիտվայի ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունը։ Ուստի մեր դիրքորոշումն այս հարցում կմնա անփոփոխ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։