Հետևեք մեզ։

Իսրայելը պետք է նահանջի Սիրիայում գրաված դիրքերից. Ջուլանի

11:17, 17 դեկտեմբեր 2024
Իսրայելը պետք է նահանջի Սիրիայում գրաված դիրքերից. Ջուլանի

Սիրիան Իսրայելի դեմ ուղղված հարձակումների պլացդարմ չի դառնա, և Իսրայելը պետք է հեռանա Սիրիայի արևմուտքի այն տարածքներից, որոնք վերահսկողության տակ է վերցրել Դամասկոսի վրա ընդդիմադիր ուժերի հարձակման ժամանակ:

«Արմենպրես» փոխանցմամբ՝ այս մասին The Times-ին տված հարցազրույցում ասել է Դամասկոսում իշխանության եկած զինված կազմավորումների ղեկավար Ահմեդ ալ Շարաան, որը հայտնի է Աբու Մուհամեդ ալ Ջուլանի մականունով։

«Իսրայելը դա բացատրել է «Հեզբոլլահ»-ի և իրանական աշխարհազորայինների ներկայությամբ, սակայն դա այլևս ակտուալ չէ, - ասել է ալ Շարաան: - Մենք հավատարիմ ենք մնում 1974 թվականի համաձայնագրին և պատրաստ ենք ՄԱԿ-ի (դիտորդների) վերադարձին: Մենք հակամարտություն չենք ցանկանում Իսրայելի կամ որևիցե մեկի հետ և թույլ չենք տա, որ Սիրիան օգտագործվի որպես հարձակումների պլացդարմ: Սիրիացիներին խաղաղություն է անհրաժեշտ, հարվածները պետք է դադարեցվեն, և Իսրայելը պետք է նահանջի նախկինում գրաված դիրքերից»:

Զինված խմբավորման ղեկավարը նաև հայտարարել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման և ավելի վաղ երկիրը լքած բնակիչների վերադարձի համար պայմանների ստեղծման անհրաժեշտության մասին։

«Սիրիան չափազանց կարևոր աշխարհառազմավարական նշանակություն ունի: Նրանք (արևմտյան երկրները) պետք է վերացնեն բոլոր սահմանափակումները, որոնք դրվել են թե դահիճի, թե զոհի վրա: Դահիճն այլևս չկա: Հարցը քննարկման ենթակա չէ», - ասել է ալ Ջուլանին։

Նա հավելել է, որ ակնկալում է նաև «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը կհեռացվի ահաբեկչական խմբավորումների ցուցակներից, որոնցում ընդգրկված է որոշ պետությունների կողմից։

Ջուլանին նաև  «երկար գործընթաց» է համարել առաջիկա քաղաքական անցումը Սիրիայում: Խոսելով երկրում շարիաթի օրենքների հաստատման հնարավորության մասին՝ նա կարծիք է հայտնել, որ «Սիրիան չի անցնի անձնական ազատությունների ոլորտը», սակայն հավելել է, որ նոր իշխանությունները նկատի կառնեն իսլամական սովորույթները:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները