Հետևեք մեզ։

Տեղի է ունեցել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

12:34, 17 դեկտեմբեր 2024
Տեղի է ունեցել  ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Ս.թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:

Նիստի օրակարգում դրված էին ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված  «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, իսկ հարակից զեկույցով` ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

Նախագծերը մեծամասնության կողմ քվեարկությամբ ստացան դրական եզրակացություն:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները