Հետևեք մեզ։

44-օրյա պատերազմից հետո կան 89 նույնականացված և չհուղարկավորված մարմին և մասունքներ. ԱՆ

13:07, 17 դեկտեմբեր 2024
44-օրյա պատերազմից հետո կան 89 նույնականացված և չհուղարկավորված մարմին և մասունքներ. ԱՆ
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կան 89 նույնականացված և չհուղարկավորված մարմին և մասունքներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
 
Ավելի վաղ լրագրողների հետ արտագնա հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմից և Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից հետո մարմինների և մասունքների փորձաքննություններն ավարտվել և ամփոփվել են։
 
«Կան մասունքներ, որ ԴՆԹ փորձաքննության ենթակա չեն` չափազանց վնասված լինելու պատճառով։ Կան նույնականացված և չհուղարկավորված մասունքներ ու մարմիններ»,- ասել էր Ավանեսյանը։
 
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում ծնողների, նաև քննչական կոմիտեի ու պաշտպանության նախարարության հետ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները