Ռուս երգչուհի Աննա Սեդոկովան դիմել է բոլորին՝ խնդրելով պաշտպանել իր երեխային նախկին ամուսնու՝ բասկետբոլիստ Յանիս Տիմմայի մահվան մասին տեղեկություններից։
Instagram սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում երգչուհին արտասվում է և խնդրում, որ «երեխային չվնասի Տիմմայի մահվան մասին տեղեկությունը»։
«Գիտե՞ք, ես ամբողջ կյանքում չեմ հասկացել, թե ինչպես կարող են մարդիկ, ում կյանքում նման բան է պատահում, գրել պատմություններ, բայց հիմա ես իսկապես խնդրում եմ ձեզ. ես երեխա ունեմ, նա փոքր է, նա չպետք է ոչինչ իմանա», - ասել է նա տեսանյութում:
Բացի այդ, Սեդոկովան ընդգծել է, որ վերջին տարիներին «ապրում է դժոխքում»։
«Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչ դժոխքում եմ ապրել վերջին մի քանի տարիների ընթացքում, ես պարզապես պետք է փրկեմ իմ երեխային այս տեղեկատվությունից», - ավելացրել է նա:
Երեքշաբթի օրը իրավապահ մարմինները ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Սեդոկովայի նախկին ամուսնու մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի կենտրոնում գտնվող տան մուտքի մոտ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Թիմման ինքնասպան է եղել։
Սեդոկովան և Տիմման ամուսնացել են 2020 թվականին։ Անցյալ շաբաթ Մոսկվայի Խորոշևսկի շրջանի մագիստրատի դատարանը բավարարել է Սեդոկովայի ամուսնալուծության հայցը։ Ռուսաստանում 32-ամյա բասկետբոլիստը 2015-ից 2021 թվականներին հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Զենիթում» և մերձմոսկովյան «Խիմկիում»: