Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի իրավասու մարմիններին հրավիրում է համագործակցության։ Այս մասին ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ՝ կապված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործը Բաքվի զինվորական դատարան ուղարկելու հետ։
Նշվում է, որ «այլ հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող հայ անձանց վերաբերյալ քրեական գործն առանձնացվել է որպես առանձին վարույթ, նրանց գործով նախաքննությունը շարունակվում է»։
«Հաշվի առնելով, որ այդ գործով անցնող անձինք, այդ թվում՝ վկաներ, գտնվում են ՀՀ-ում՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի իրավասու մարմիններին հրավիրում է համագործակցության»,-ասված է հաղորդագրության մեջ։