Հետևեք մեզ։

Մոտ օրերս անվտանգային ոլորտի հետ կապված բացահայտում կլինի․ Անդրանիկ Քոչարյան

16:39, 17 դեկտեմբեր 2024
Մոտ օրերս անվտանգային ոլորտի հետ կապված բացահայտում կլինի․ Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը բովանդակային առումով ավարտել է աշխատանքը. լրագրողներին ասել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ ժամկետի խախտում չկա. զեկույցը պատրաստ է, խորհրդարանական լիագումար նիստում դրա ներառումից հետո քննիչ հանձնաժողովի աշխատանքը կհամարվի ավարտված:

Զեկույցը կներկայացվի փակ նիստում:

Քոչարյանը նաև ասել է, որ Թուրքիայի արտգործնախարարարը վերջերս տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ մոտեցել է հայկական պատվիրակությանը և խոսել է տարածաշրջանում խաղաղության հնարավորությունների մասին:

«Մոտ օրերս անվտանգային ոլորտի հետ կապված բացահայտում կլինի: Դա Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր կլինի, և հանրությանը անպայման կներկայացվի»,- ասել է Քոչարյանը: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները