Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում է և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ երկրները, և՛ ՌԴ-ը, գրեթե բոլորը՝ բացի ՀՀ իշխանություններից: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:
«Շվեյցարիայի Դաշնային Խորհուրդն այսօր ընդունեց արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձև: Հիշեցնեմ, որ արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում է և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ երկրները, և՛ ՌԴ-ը... գրեթե բոլորը, բացի ՀՀ իշխանություններից»,- գրել է նա: