Ղրիմում բջջային ինտերնետը հնարավոր է անջատեն՝ անվտանգության պահանջներից ելնելով, հայտնել է տարածաշրջանի ներքին քաղաքականության, տեղեկատվության և կապի նախարարությունը Telegram-ի իր ալիքում։ «Ղրիմի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար այսօրվանից հնարավոր է բջջային ինտերնետի անջատում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ինտերնետ պրովայդերները սովորականի պես ծառայություններ են մատուցելու. բջջային ինտերնետը կարելի է անջատել ցանկացած պահի, և ոչ միայն գիշերը, մինչդեռ բջջային կապը (զանգեր, SMS հաղորդագրություններ) կաշխատի, պարզաբանել են իշխանությունները։