«Հայաստան - Արցախ» Համահայկական երիտասարդական միության տարեվերջյան ընթրիքի ընթացքում, մի պահ ընդհատեցինք մեր խնջույքը, որպեսզի հպարտորեն հայտարարենք Վարազդատ Լալայանի աշխարհի չեմպիոն դառնալու լուրը, որն իրապես հաճելի անակնկալ էր բոլորիս համար։ Այս մասին գրել է «Հայաստան -Արցախ» համահայկական երիտասարդական միության նախաձեռնող խմբի նախագահ Լիաննա Մանուկյանը։
«Հիմա, առավել քան երբևէ, մեր երկրին անհրաժեշտ են հաղթանակներ, հպարտություն է տեսնել միջազգային հարթակներում մեր դրոշի ծածանումը։
Դե իսկ լուրը Արցախի և Հայաստանի երիտասարդներն ընդունեցին հենց այսպիսի մեծ ոգևորությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում․