Հետևեք մեզ։

Կիրիլովի սպանության մեջ կասկածվող երկու անձինք բերման են ենթարկվել

07:22, 18 դեկտեմբեր 2024
Կիրիլովի սպանության մեջ կասկածվող երկու անձինք բերման են ենթարկվել

Գեներալ Իգոր Կիրիլլովի և նրա օգնական Իլյա Պոլիկարպովի սպանության մեջ կասկածվող երկու անձինք բերման են ենթարկվել, հայտնում է Коммерсант-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Կիրիլովը և Պոլիկարպովը մահացել են Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի բնակելի շենքի բակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 6:00-ի սահմաններում։

Նախնական տվյալներով՝ ռումբը պայթել է մուտքի մոտ կանգնած սկուտերի մեջ։


Հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն», «Ահաբեկչություն», «Զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները