Ռուբեն Վարդանյանի մասին Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը քաղաքական է և որևէ առնչություն չունի իրավական գործընթացների հետ։ Այս մասին «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում հայտարարել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Մենք գործ ունենք ոչ վերաբերելի հայտարարությունների հետ, որն ունեցել և ունենալու է անմիջական հետևանք։ Փաշինյանի կողմից ԱԺ-ում արված այդ հարցադրումներից անմիջապես հետո Ռուբեն Վարդանյանը հարցաքննվել է ադրբեջանական քննչական մարմինների կողմից, և Նիկոլ Փաշինյանի կողմից առաջադրված այդ նույն հարցերը դարձել են Ադրբեջանի կողմից քննության առարկա։ Նման հարցադրումներն անտեղի են այն պարզ պատճառով, որ պետությունն ունի պարտավորություն հայրենադարձնելու իր քաղաքացիներին։ Փաշինյանի հայտարարություններում և ՀՀ կողմից գործողություններում իրարամերժություն կա, քանի որ Հայաստանի Հանրապետությունը Ռուբեն Վարդանյանի շահերը ներկայացնում է Եվրոպական դատարանում։ Հետևաբար, եթե Ռուբեն Վարդանյանի գործունեությունը խնդրահարույց էր, ինչո՞ւ է պետությունը հանձն առել պաշտպանել նրա շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), երբ կարող է թողնել այդ հնարավորությունն ունեցող նրա ընտանիքի վրա։ Հայաստանի ղեկավարության քաղաքական դիրքորոշումները հակասում են միջազգային պաշտոնական դատական ատյաններում ՀՀ դիրքորոշումներին։ Այստեղ գործ ունենք անձնական կարծիքի հետ»,-նշել է Սահակյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։