Պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։ Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն։
Այցի շրջանակներում Բերսեն կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի հետ։
Հոկտեմբերին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԵԽ գլխավոր քարտուղարի այցն առաջինն էր եվրոպական կառույցների պաշտոնական ներկայացուցիչների շրջանում։