Հետևեք մեզ։

Ադրբեջանը ստիպված է ընդունել ռեկորդային ռազմական բյուջե՝ Արևմուտքի կողմից Հայաստանին զենքի մատակարարման պատճառով. Ալիև

08:24, 18 դեկտեմբեր 2024
Ադրբեջանը ստիպված է ընդունել ռեկորդային ռազմական բյուջե՝ Արևմուտքի կողմից Հայաստանին զենքի մատակարարման պատճառով. Ալիև

Ադրբեջանը ստիպված է ընդունել 5 միլիարդ դոլարի ռեկորդային ռազմական բյուջե՝ Արևմուտքի կողմից Հայաստան զենք մատակարարելու պատճառով: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք, բնականաբար, ստիպված ենք համարժեք միջոցներ ձեռնարկել. 2025 թվականին մեր հաջորդ ռազմական բյուջեն կլինի ռեկորդային՝ մոտ 5 միլիարդ դոլար»,- նշել է նա։

Ինչպես Ալիևն է ասել, «Հայաստանի զինման հետևում կանգնած են Ֆրանսիան, Հնդկաստանը և Միացյալ Նահանգները ու թեև Վաշինգտոնը չի ճանաչում այդ մատակարարումները, Ադրբեջանը հայկական օդանավակայաններում հետևել է ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռներին»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները