Բաքուն և Երևանը համաձայնության չեն եկել ապագա խաղաղության պայմանագրի 2 հոդվածների շուրջ՝ միմյանց նկատմամբ միջազգային հայցերից զերծ մնալու և սահմանին երրորդ երկրների ներկայության մասին։ Այս մասին իր հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այս երկու հոդվածները համաձայնեցված չեն, բայց կարող են ընդունվել նաև Հայաստանի կողմից, նկատի ունեմ մեր պայմանները»,- ասաց նա։
Ըստ Ադրբեջանի նախագահի, «դրանցից մեկը վերաբերում է միմյանց նկատմամբ միջազգային հայցերից հրաժարվելուն»։
«Մյուս հոդվածը վերաբերում է այլ երկրների ներկայացուցիչներին սահմանին չտեղակայելուն»,- նշեց նա։