Հետևեք մեզ։

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրինականության դաշտում

11:39, 18 դեկտեմբեր 2024
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրինականության դաշտում

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրինականության դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: 


«Խախտումների կանխարգելումը ձեր բիզնեսի կայունությունն է։

Նոյեմբերին 466 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 271.4 մլն դրամ:

Արձանագրված խախտումներից 29 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 130 մլն դրամի չափով»:

Խախտումներ թույլ տված հարկ վճարողների ցանկերը հրապարակվում են https://src.am/am/getNews/788

 

Վերլուծական