Նախքան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը, Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ հանուն խաղաղության: Այս մասին իր հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Եվս երկու կետ, որ հայկական կողմը պետք է անի. առաջինը՝ փոխել իր Սահմանադրությունը, քանի որ Սահմանադրության մեջ հիշատակվում է Անկախության հռչակագիրը, որն իր հերթին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանին, որտեղ նախկին ԼՂԻՄ-ը հայտարարված է Հայաստանի մաս։ Ուստի սահմանադրություն փոխելը մեր քմահաճույքը չէ, դա ուղղակի օբյեկտիվ պայման է»,- ասել է Ալիեւը։
Բաքվի երկրորդ պայմանը, հավելել է նա, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ «Քանի որ այս հարցը լուծվում է կոնսենսուսով, առանց Հայաստանի համաձայնության դա ֆորմալ առումով անհնար է անել։ Թեեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց չի գործում, այն ֆորմալ առումով գոյություն ունի։ Եվ մեր հարցն այն է, որ եթե Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, իսկ Մինսկի խումբը ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար, ապա ինչո՞ւ է դա անհրաժեշտ։ Հայաստանի դժկամությունը ԵԱՀԿ Մինսկի խումը լուծարելու հուշում է, որ ռեւանշիստների ծրագրերը բավականին լուրջ են»,- նշել է Ադրբեջանի նախագահը։