Հայաստանը փաստացի արդեն լքել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) և դե յուրե կլքի այն Վաշինգտոնի համաձայնությունից հետո։ Այս մասին իր հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայաստանը հասկանում է, թե ուր է գնում։ Նա դե ֆակտո դուրս եկավ ՀԱՊԿ-ից։ Մեր տվյալներով դե յուրե չհեռանալու միակ պատճառն այն է, որ դեռ Պետդեպարտամենտի թույլտվությունը չեն ստացել։
Հենց որ ստանան, դուրս կգան»,- ասել է Ալիեւը։