Հետևեք մեզ։

Տեխնիկական հագեցվածություն, աշխատանքային բարվոք պայմաններ՝ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելու համար․ ՆԳ նախարարն այցելել է Պարեկային ծառայության

11:06, 18 դեկտեմբեր 2024
Տեխնիկական հագեցվածություն, աշխատանքային բարվոք պայմաններ՝ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելու համար․ ՆԳ նախարարն այցելել է Պարեկային ծառայության

 

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիր։

Նախարարը շրջել է տարածքում, ծանոթացել Պարեկային ծառայության վարչակազմի մասնաշենքի, Երևան քաղաքի գնդի և ենթակա ստորաբաժանումների, քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների իրականացման և բողոքների քննության բաժինների ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին։

Արփինե Սարգսյանը կատարված աշխատանքներին և տեխնիկական հագեցվածությանն է ծանոթացել նաև Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական շենքում, մարզական համալիրում և հրաձգարանում։

Շուտով Պարեկային ծառայությունը կտեղափոխվի նոր վարչական համալիր, որի հագեցվածությունը թույլ կտա կազմակերպել առավել արդյունավետ աշխատանքային գործընթաց՝ պատրաստ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելուն։

Նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտին հասցնել աշխատանքները և ապահովել անձնակազմի տեղափոխումը նոր մասնաշենք:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները