Մոտ ժամանակներում տեղ կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մյուսհանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունենք, բայց ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի, որովհետև կանոնակարգի քննարկման, հաստատման փուլերում եղել է պայմանավորվածություն, որ կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո պետք է հանդիպել ու շարունակել աշխատանքները»,- ասել է Գրիգորյանը։
Նա նշել է՝ այս պահին ավել բան չի կարող ասել․ «Հանդիպումները տեղի են ունենում, հրապարակում ենք մանրամասն մամլո հաղորդագրություններ։ Մեր համատեղ հաստատված կանոնակարգով կա պայմանավորավածություն, որով կողմերը մամուլի հաղորդագրությունների շրջանակներից դուրս որևէ մեկնաբանություն չեն տալիս»։