Հետևեք մեզ։

Վայոց ձորի մարզում ցեմենտի հումքով բարձված «KamAZ»-ը բախվել է հողաթմբին, ապա ժայռաբեկորին. վարորդը մահացել է

13:28, 18 դեկտեմբեր 2024
Վայոց ձորի մարզում ցեմենտի հումքով բարձված «KamAZ»-ը բախվել է հողաթմբին, ապա ժայռաբեկորին. վարորդը մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Ժամը 02:30-ի սահմաներում Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Արման Մանգասարյանը իր վարած «KamAZ» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում՝ Արենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել հողաթմբերին և ճամփեզրի ժայռին, ինչի հետևանքով ավտոմեքենան մասամբ հայտնվել է երթևեկելի գոտում:  

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «KamAZ»-ը բարձված է եղել ցեմենտի հումքով, որն ամբողջությամբ թափվել է:


Վերլուծական

Ամենաընթերցվածները