Հետևեք մեզ։

Վարելու իրավունք ունեցողները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական վկայական․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է մշակել

14:07, 18 դեկտեմբեր 2024
Վարելու իրավունք ունեցողները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական վկայական․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է մշակել

Հայաստանում շուտով վարորդական իրավունքի առկայությունը վարորդի մոտ պարտադիր չի լինի։ 

«Արմենպրես» փոխանցմամբ՝  այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

«Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական վկայական։ Եթե վարորդի մոտ վարորդական վկայական առկա չէ, սակայն նա ունի վարելու իրավունք, և դա հաստատվում է պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգմամբ, ապա նա ենթակա չէ վարչական պատասխանատվության»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է նաև, որ երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների համար կպարզեցվի ՀՀ-ում օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով մեքենա վարելու կարգը։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները