Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետի հետ։
Թբիլիսիում կայացած փակ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկրում տեղի ունեցող գործընթացները։
Բերսեն հանդիպումներ կունենա նաև խորհրդարանի նախագահ Պապուաշվիլիի, նորընտիր նախագահ Կավելաշվիլիի, արտգործնախարար Բոչորիշվիլիի, ընդդիմության առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Բերսեի պաշտոնական այցը կավարտվի դեկտեմբերի 21-ին։