300 հազար ադրբեջանցիներ պաշտոնապես դիմել են Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի պայմաններ ստեղծվեն նրանց «վերադառնալու և վերաինտեգրվելու» համար։
Այս մասին այսօր իր հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Մենք դեռ պատասխան չենք ստացել Հայաստանի ղեկավարությունից, թե ինչպես են նրանք տեսնում ադրբեջանցիների «իրենց պատմական հողերին» վերաինտեգրման գործընթացը»,-ասել է Ալիևը։