Հետևեք մեզ։

Տեղի է ունեցել «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» ուղեցույցի շնորհանդեսը. մասնակցել է նաև ՆԳ նախարարը (լուսանկարներ, տեսանյութ)

19:32, 18 դեկտեմբեր 2024
Տեղի է ունեցել «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» ուղեցույցի շնորհանդեսը. մասնակցել է նաև ՆԳ նախարարը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» ուղեցույցի շնորհանդեսին։

 

Հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից նախարար Սարգսյանը կարևորել է առանձին խումբ հանցագործությունների մասով գիտության և պրակտիկայի համատեղումը, ինչի արդյունքում՝ նաև նոր պրակտիկայի ձևավորումը։

 

Նա նշել է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են գրավում, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներկայումս այս մասով 0,3 տոկոս նվազում ունենք։ Հաշվի առնելով հանցատեսակի տարածվածությունը, հանրային անվտանգության դաշտում կարևորությունը՝ նախարարն ընդգծել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտնման հարցում մոտեցումների վերագնահատման, նոր լուծումների, նոր մեթոդների գործադրման անհրաժեշտությունը:

 

Շնորհակալություն հայտնելով ուղեցույցի հայ փորձագետ-հեղինակներին և ուղեցույցի մշակման հարցում ցուցաբերած աջակցության համար ԱՄՆ դեսպանությանը՝ Արփինե Սարգսյանն արձանագրել է, որ այն իրավակիրառ մարմիններին թույլ կտա նորովի դիտարկել սեփականության դեմ ուղղված հանցագործությունները և պրակտիկայում ապահովել նոր լուծումներ, նոր մոտեցումներ, որոնք առավել կերաշխավորեն բացահայտումների աճը։ Նա նաև կարևորել է մի խումբ տարածված այլ հանցատեսակների մասով նմանատիպ ձեռնարկներ ունենալու անհրաժեշտությունը:

Ձեռնարկը թողարկվել է ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Հակակոռուպցիոն համապարփակ բարեփոխումների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

Վերլուծական