Հետևեք մեզ։

Պնդում եմ, որ հնարավոր է 100 դրամ սակագնով ունենալ որակյալ տրանսպորտային համակարգ. Հայկ Մարության

17:03, 18 դեկտեմբեր 2024
Պնդում եմ, որ հնարավոր է 100 դրամ սակագնով ունենալ որակյալ տրանսպորտային համակարգ. Հայկ Մարության

Պնդում եմ, որ հնարավոր է 100 դրամ սակագնով ունենալ որակյալ տրանսպորտային համակարգ։ Այս մասին նշել է «Նոր ուժ» կուսակցության նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ։

«Իբրև թե Կենտրոնը բեռնաթափելու համար թանկացրին «կարմիր գծեր»-ը, պատճառաբանելով, թե մարդիկ մեքենայով քիչ կմտնեն Կենտրոն: Այնինչ ստացվեց այն, ինչ ունենք` էֆեկտ չկա, գումարները կորզված են: Այս մարդիկ ուղղակի չգիտեն` ինչ անեն, որ հասնեն այն նպատակին, որին գնում են: Այս իշխանությունը չգիտի՝ ինչ է անում: Տակը ոչ մի հաշվարկ չա: Իրենց նպատակը բնակիչներից գումար կորզելն է»,-ասել է Մարությանը։

Նա հավելել է, որ իշխանությունները մոռացել են, որ հանրային տրանսպորտը մարդկանց համար է:

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները