Գերմանիայի Զինդելֆինգեն քաղաքի Mercedes Benz ավտոմեքենաների գործարանում հրաձգություն է տեղի ունեցել, մեկ մարդ մահացել է, ևս 1-ը՝ վիրավոր են: Reuters գործակալության փոխանցմամբ՝ գործարանի աշխատողներին այլևս վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը հայտնում է մեկ ձերբակալվածի մասին։ Գործարանում, որտեղ հավաքվում է S-Class մոդելը, աշխատում են փրկարարները:
Mercedes ընկերությունը հաստատել է, որ գործարանում նման միջադեպ է տեղի ունեցել, այլ մանրամասներ չի հայտնում։