Հետևեք մեզ։

Այս դեբատը հրահրելու նպատակը եղել է այն, որ քաղաքացիները փողոցում սկսել էին մոտենալ ինձ և ասել՝ ինչու եք տրասնպորտը դարձնում 300 դրամ. Տիգրան Ավինյան

17:14, 18 դեկտեմբեր 2024
Այս դեբատը հրահրելու նպատակը եղել է այն, որ քաղաքացիները փողոցում սկսել էին մոտենալ ինձ և ասել՝ ինչու եք տրասնպորտը դարձնում 300 դրամ. Տիգրան Ավինյան

Տրանսպորտի հետ կապված որևէ տեսակի փոփոխության հարցում շատ բան ուներ ասած նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Այս մասին Մարությանի հետ բանավեճում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և մեջբերել Մարությանի խոսքերը․ «Շատ զավեշտալի է իրականում, որ 2013-ից 5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է՝ բացի տրանսպորտի գնից, ամեն ինչի՝ լուցկու, կարագի և այլն, սա ինչ-որ տեղ զարմանալի է, այն ժամանակ օբյեկտիվ էր, որ մենք ասում էինք՝ մի թանկացրեք, այս անգամ, ըստ իս, որ չի թանկանում, դա արդեն օբյեկտիվ չէ»։

Տիգրան Ավինյանը նշել է՝ ինչու է կարևոր այս բանավեճը և ինչու է «հրահրել»․ «Այս դեբատը հրահրելու իմ միակ նպատակը եղել է այն, որ քաղաքացիները ինձ փողոցում սկսել էին մոտենալ և ասել՝ ինչու եք տրասնպորտը դարձնում 300 դրամ, այն, ինչ պարոն Մարությանը և շատ այլ ընդդիմադիր գործընկերներ ձեզ տարբեր հարթակներից հրամցրել են։ Հստակ պետք է ներկայացնել՝ սա սուտ է, մոլորեցում է, իրականությանը չի համապատասխանում»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները