Հետևեք մեզ։

Ավստրիայում ՀՀ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Ասվտրիայի դաշնային նախագահին

05:52, 19 դեկտեմբեր 2024
Ավստրիայում ՀՀ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել  Ասվտրիայի դաշնային նախագահին

Ավստրիայի Հանրապետությունում  Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին։

 

Զրույցի ընթացքում դաշնային նախագահ Վան դեր Բելլենը շնորհավորել է դեսպան Հովհաննիսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

 

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Անդրանիկ Հովհաննիսյանն ընդգծել է երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ ջանքեր գործադրելու իր պատրաստակամությունը:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հետևողական ջանքերը։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները