Հետևեք մեզ։

Ապարանի և Աևագածի տարածաշրջաններում բուք է. Սյունիքում, Աշոցք-Բավրա ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

06:09, 19 դեկտեմբեր 2024
Ապարանի և Աևագածի տարածաշրջաններում բուք է. Սյունիքում, Աշոցք-Բավրա ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը (տեղում է ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Արագածի տարածաշրջանի (բուք է) և Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ապարանի տարածաշրջանում բուք է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները